![]()
«Հարավկովկասյան» երկաթուղի ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանից տեղեկանում ենք , որ Երեւան-Գյումրի գնացքի ուղեվարձը, նախկինում 2500 դրամի փոխարեն իջեցվեց 1200 դրամի:
Հավելենք , որ Հուլիսի 1-ից №686/685 էլեկտրագնացքների ուղերթները Գյումրի-Երևան-Գյումրի ուղղությամբ կկազմակերպվեն նոր ԷՊ2Դ տիպի գնացքներով` հետևյալ ժամանակացույցով.
– Երևան-Գյումրի երթուղու №686 էլեկտրագնացք՝ մեկնումը Երևանի երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 14:25-ին, ժամանումը Գյումրի՝ 17:30-ին;
– Գյումրի-Երևան երթուղու №685 էլեկտրագնացք՝ մեկնումը Գյումրու երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 18:15-ին, ժամանումը Երևան՝ 21:23-ին:
Գնացքներն աշխատելու են կանգառներով:
Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար գնացք նստելուց առաջ խնդրում ենք ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով, կրել պաշտպանիչ դիմակներ ուղևորության ընթացքում և պահպանել սոցիալական հեռավորությունը:
Բոլորիդ մաղթում ենք քաջառողջություն:
Մանրամասն չվացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ՝
![]()
![]()
![]()