![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին
Վերջապես… վերջապես տեսանք նաև համապատասխան առաջնորդի ղազագիրը, որտեղ սկուտեղի վրա իրեն էր մատուցում ու հավատարմություն էր հայտնում ռուսական կողմին:
Միայն թե այս անգամ կոռեկտության սահմաններից ելնելով ղազագրի վերջում հայհոյանքի մասը բաց էր թողել… դե հասկանալի է, տեքստն ինքը չէր գրել, հնարավոր է անգամ չի էլ կարդացել, այլապես ավելացնել կտար…
Իրականում Նավալնիի՝ Հանրայինի եթերով ցուցադրության կադրերի մասին Կրեմլում հնարավոր է արդեն մոռացել են ու անգամ բանի տեղ էլ չեն դրել, Նավալնին հաստատ այն մրցակիցը չէ, որից պետք է զգուշանալ…
Բայց … բայց ինչպես ասեցի, սրանց ղազագիր գրող տեսակն ամեն բան անում է օտարերկրյա «Ճ» կլասի չինովնիկների համապատասխան տեղում տեղավորվելու համար… առավել ևս, երբ վերջիններիս արդեն սպառնում է քրեական պատասխանատավությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.
Հարգելի՛ հայրենակիցներ, վերջերս Հայաստանում տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացում, որոնք մեր երկրում ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով: Այդ ուժերի վերջնական նպատակակետն է մեր երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խզումը:
Որպես օրինակ՝ հարկ է նշել, որ հայ հասարակության մեջ ներմուծվում է այն թեզը, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիրը, ինչը կհանգեցնի ռուսական 102-րդ ռազմական բազայի մեր երկրից դուրս բերմանը: Կարծում եմ՝ բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է, որոնք անդադար սպառնում են մեզ պատերազմով և ոչնչացմամբ, այլ նաև պարարտ հող է ստեղծում ամբողջ տարածաշրջանում առանց այդ էլ փխրուն խաղաղությունը պայթեցնելու համար:
Ուզում եմ միանշանակ փաստել, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Վստահ եմ, որ Հայաստանի զարգացման և մեր երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար մենք պետք է է՛լ ավելի խորացնենք և ամրապնդենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի և եղբայրական դարավոր հարաբերությունների հիման վրա՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ քաղաքական, տնտեսական, ռազմական ձևաչափերով, որոնք փոխշահավետ կլինեն մեր երկու ժողովուրդների համար:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:
![]()