«Ղազագիր գրող 5-րդ շարասյան ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում օտարերկրյա «Ճ» կլասի չինովնիկների համապատասխան տեղում տեղավորվելու…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ անդրադարել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարություններին

Ղազագիր գրող 5-րդ շարասյան ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում օտարերկրյա «Ճ» կլասի չինովնիկների համապատասխան տեղում տեղավորվելու…

Արհամարանքից խոսում է մեկը, ով ղազագրով է մանդատ ստանում:

Ազգային ու պետական շահից խոսում է մեկը, ով իր ինքնասիրությունը ոտատակ է տալիս հանուն սեփական շահի, խոսում է մեկը, ով փորձում է գովազդվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշամալիրի ֆոնին։

Օտարերկրյա գործակալներին ու «Ճ» կլասի չինովնիկներին քծնող էս տեսակն ամենամեծ վտանգն է պետության համար, որովհետև նրանց համար չկան պետական ու ազգային շահեր, կան միայն իրենց տերերի շահերը, որոնց ղազագրով հավատարմություն են հայտնել, իսկ պայմանը խախտելու դեպքում արդեն գիտեք ինչ կլինի…

Թերևս Հանրայինի եթերում չի հնչել ու չի հեռարձակվել ոչ ատելություն, ոչ սուտ, ոչ էլ կեղծիք… Ընդամենը լուսաբանվել է քաղաքական այլակարծություն:

Իսկ շողոքորթող ու քծնող տեսակի համար միշտ էլ առիթ կգտնվի տերերի համապատասխան տեղում տեղավորվելու համար։

ՀԳ. Էն ղազագիրն էլ էր պետական ու ազգային շահից ելնելով գրե՞լ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ