![]()
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կյանքից հեռացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ 29-ամյա Կարեն Չիլինգարյանը։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Նրա կինը՝ Ջուլի Ազարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նվիրված ամուսնու հիշատակին։
«Իմ Լույսը իմ լուսավորը իմ բարին գնա՜աաաաաց։ Դեռ երկու օր առաջ մեր երազանքներից էինք խոսում,մեր Ամելիի ապագան էինք քննարկում ու վստահ էիր որ լավ ա լինելու ամեն բան,շատերից էիր նեղացած բայց հիշաչար չէիր դու լավատես էիր։Ավաղ…»։
Նշենք, որ Կարեն Չիլինգարյանը ուներ մանկահասակ երեխա:
Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ Isuzu մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։
Տեղում 1 հոգի մահացել էր, 3 հոգի, այդ թվում՝ Կ. Չիլինգարյանը, տեղափոխվել էին հիվանդանոցներ, նա մահացել է հիվանդանոցում:
![]()