Աշխարհում մշակվում է կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութ․ ԱՀԿ

Ներկայումս աշխարհում մշակվում է կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութ։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

ԱՀԿ-ի ղեկավարը նշել է, որ պատվաստանյութի մշակումը սկսվել է վիրուսի մասին տեղեկությունների տարածումից անմիջապես հետո։

«Այժմ 141 պատվաստանյութ է մշակվում։ Այդ գործում առաջատարներին հաջողության հասնելուն մնացել են ամիսներ։ Իհարկե, լիակատար պաշտպանության երաշխիքներ չկան, բայց մենք հույսեր ունենք», – ասել է Գեբրեյեսուսը։

ԱՀԿ տնօրենի կարծիքով` կորոնավիրուսի համավարակը ցույց է տվել, որ միջազգային հանրությունն առողջապահական ճգնաժամի լուծման համար պետք է համագործակցի։

«Մենք ոչ միայն հեռու ենք այս նենգ վիրուսի ներկայացրած ռիսկերի չեզոքացումից, այլև մարդկանց մեծամասնությունը նախկինի պես ենթակա է վարակման», – նշել է Գեբրեյեսուսը։

Նա նաև մտավախություն է հայտնել, որ աշխարհը չափազանց անպաշտպան է առողջապահության ոլորտում ապագա սպառնալիքների առջև։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ