![]()
Նոյեմբերին COVID-19 կորոնավիրուսի նոր ալիք կարող է սկսվել, եթե բոլոր պետությունները չկարողանան համավարակը հաղթահարել ամառանը: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Շանհայի Հուաշան հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի վարիչ Ժանգ Վենհոնգին:
Բժիշկը գտնում է, որ այս ամառվա ընթացքում երկրները դժվար թե լիովին ազատվեն կորոնավիրուսից, քանի որ վիրուսի առկայությունը գրանցվել է նաեւ Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում:
«Երբ ձմեռը գա, բոլորը նորից տանը կլինեն», – ասել է Վենհոնգը՝ հավելելով, որ համաճարակի երկրորդ ալիքը կլինի ավելի փոքր մասշտաբով:
Այնուամենայնիվ, նա նշել է, որ Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրների համար դժվար կլինի գոյատևել հաջորդ ձմռանը:
Փորձագետի կարծիքով՝ հենց այս տարածաշրջանների պետություններից է կախված աշխարհում համաճարակաբանական իրավիճակը:
![]()