«Փաշինյան Նիկոլ, դուրս եկ փողոց, մեզ զուգահեռ միտինգ կազմակերպիր և տես՝ ում է իրականում աջակցում Հայ Ժողովուրդը…». Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Փաշինյա՛ն Նիկոլ, չեղարկի՛ր Արտակարգ դրությունը, դո՛ւրս եկ փողոց, մեզ զուգահեռ միտինգ կազմակերպի՛ր և տե՛ս՝ ում է իրականում աջակցում Հայ Ժողովուրդը

Փաշինյա՛ն Նիկոլ, մեկ շաբաթ առաջ հայտարարել ես. «Հայաստանում Արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում, օրինակ, կարծում եմ՝ հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակների գործունեության կապակցությամբ»:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պաշտոնական նամակով դիմել է Մասիսի քաղաքապետարան և իրազեկել սույն թվականի հուլիսի 19-ին Մասիսի Կենտրոնական հրապարակում հավաք (միտինգ) կազմակերպելու մասին, որը Մասիսի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն:
Տեղեկացնում եմ, որ «Հայոց Արծիվների» կողմից կազմակերպվելիք բազմահազարանոց հավաքն (միտինգը) ընդամենը մեկ օրակարգ-կարգախոս ունի՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին»՝ փրկելով Հայաստանը կործանումից:

Փաշինյա՛ն Նիկոլ, եթե այդքան վստահ ես, որ Հայաստանում դեռևս կան, այսպես կոչված, թավշյա հեղափոխության կողմնակիցներ, և, եթե դու այսուհետ ընդունակ ես զանգվածային հավաքներ կազմակերպել, ուրեմն, պահանջո՛ւմ ենք, որպեսզի հուլիսի 13-ից հետո չերկարաձգես անիմաստ դարձած Արտակարգ դրության ռեժիմը և, զուգահեռ մեր կազմակերպելիք հավաքին (միտինգին), կազմակերպես հավաք (միտինգ)՝ Հայաստանի ցանկացած քաղաքում և հրապարակում:

Եվ թող Հայ Ժողովուրդն իր մասնակցությամբ ցույց տա, թե ում է իրականում աջակցում, ումից է հիասթափվել և ումից է ուզում շուտափույթ ազատվել:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ