![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսահոլովակ է հրապարակել և գրել.
«Ռոք երաժիշտ Գոռ Մխիթարյանը նոր ստեղծագործություն է թողարկել։ Գոռն այս երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից։ Շնորհակալություն գեղեցիկ աշխատանքի համար:
«Օգնենք երկրին, մեր բժշկին, ինքներս մեզ ու հարևանին:
Պաշտպանիր քեզ, պաշտպանիր ինձ, միասին մենք կպաշտպանենք երկիրն ու մեր հայրենիքը նորագույն այս ժանտախտից»»:
Հիշեցնենք, որ Հաայաստանում հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 113665 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 523 նոր դեպք և 515 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է:
![]()