![]()
Մի քանի օր է, որ Հանրապետության տարբեր մարզերում և հատկապես մայրաքաղաքում գյուղացիներն ու մսավաճառները բողոքի ակցիա են իրականացնում։
Հասարակության աչքից չի վրիպել ակցիայի մասնակիցների ով լինել։ Հատկապես քննարկումների առանցքում է հայտնվել Մանուել Մանուկյանը, ում հաճախ կարելի է տեսնել տարբեր բողոքի ակցիաների ժամանակ։
Մանուելը բողոքի ակցիային իր մասնակցությունը պատճառաբանում էր նրանով, որ ինքը ևս ֆերմեր է և անասնապահությամբ է զբաղվում։
Մի քանի օր առաջ՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ու վարչապետի հանդիպումից հետո ՔՊ գրասենյակի դիմաց Մանուկյանը փորձում էր Նիկոլ Փաշինյանին փաստաթղթեր փոխանցել, իսկ հետո լրագրողներին ասաց, որ բողոքում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ, որ երկիրը կործանման են տանում։
Նշենք, որ նրա՝ Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցության հարցը քննարկումների առանցքում էր հայտնվել և շատերը կասկած էին հայտնում, որ նա ընդհանրապես չի մասնակցել։
Քննարկումների առանցքում հայտնվելուց հետո օգտատերերը սկսեցին տարածել նաև նրա լուսանկարը՝ Սեյրան Օհանյանի հետ՝ ՕՐՕ դաշինքի հանրահավաքից։
Մանուել Մանուկյանը բացի բողոքի ակցիաներին մասնակցելուց ակտիվորեն տարբեր բողոքի ակցիաների մասին սեփական տեսակետներն ու դատողություններ է անում։
Վարչապետի դեմ տարբեր կողմերից սադրանքներ են կազմակերպվում…
Վարչապետի դեմ տարբեր կողմերից սադրանքներ են կազմակերպվում ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական համակարգը թուլացնելու ուղղությամբ։ Բոլորին կոչ ենք անում մերժել երկրի քաղաքական և ֆինանսական կայունությունը խափանողներին։Միշտ ուշադիր եղեք և իմացեք, թե ովքեր են այդ մարդիկ և ինչի համար են դա անում!!!Տարածեք և միացեք մեր էջին ➡️ YerevanPress.com
Posted by YerevanPress.com on Friday, 8 May 2020
Ո՞վ է Ապրիլյան պատերազմի մասնակից ներկայացող երիտասարդը, որը վիրավորում է Վարչապետին
Ո՞վ է Ապրիլյան պատերազմի մասնակից ներկայացող երիտասարդը, որը հայտնվում է Նիկոլ Փաշինյանի դեմ տարատեսակ ակցիաներին և վիրավորում Վարչապետին և իր թիմին…
Posted by YerevanPress.com on Wednesday, 25 March 2020
![]()