Շտապօգնության և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է 6 մարդ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 1-ին, ժամը 18:38-ին ահազանգ է ստացել, որ Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ նախնական տվյալների՝ կա 6 տուժած։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ