![]()
Պատգամավոր Տիգրան Կարապետյանն «Արարատ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Զինված ուժերում ընթացող բարեփոխումներին:
Նա նշել է, որ 2019 թվականը Զինված ուժերի համար եղել է աննախադեպ տարի՝ քանակական ու որակական ձեռքբերումների, սպառազինության տեսանկյունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մեկնարկեց 2020թ. ամառային զորակոչը:
Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։
Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը։
Դե ինչ, գալիք երկու ամիսների ընթացքում հարյուրավոր երիտասարդներ՝ մեկը մարզիկ, մեկը երաժիշտ, մյուսը՝ ապագա տնտեսագետ, կհագնեն ազգային բանակի համազգեստն ու կզինվորանան՝ շարունակելով անխախտ պահել սահմանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()