ՀՀ Կառավարությունը սկսել է ծնելիությունը խթանող ծրագրերի իրագործումը․..

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ծնելիությունը նվազել է հատկապես գյուղական համայնքներում։

Ըստ Զարուհի Բաթոյանի՝ հենց այս պատճառով է կառավարությունը 2019-ին հայտարարել առավելապես գյուղերին ուղղված աջակցության ծրագրերի կարևորության մասին։ Նա մասնավորապես գրել է․

«Ժողովրդագրական ծրագրերը սովորաբար միտված են մարդկանց վարքագծի փոփոխությանը, այսինքն՝ ավելի շատ ապագայի մասին են։ Իսկ ամենակարևոր բաղադրիչը նախապես հայտարարել և իրազեկելն է քաղաքականության մասին, որպեսզի ընտանիքի և երեխայի ծնունդի պլանավորումը դառնա արդյունք։ Սա է ժողովրդագրական ծրագրերի մշակման ամբողջ տրամաբանությունը։
Եվ այսպես հուլիսի 1-ին ուժի մեջ են մտնում հետևյալ փոփոխությունները․

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։
Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը՝ հուլիսի 1-ից հետո ծնված երեխայի խնամքի համար:

Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ:

Առաջին և երկրորդ երեխայի համար տրվող ծննդյան միանվագ գումարը նախկին 50․000 և 150․000 դրամի փոխարեն կկազմի 300․000 դրամ։
Մեկնարկում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագիրը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ