![]()
ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն անդրադառնալով կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացի մանրամասներին, խոսել է այն մասին, թե որքանով են դրանք իսկապես մատչելի:
«Մենք կառավարությունից ստացել ենք նյութեր՝ 250 հազար դոլարի, որպեսզի մատակարարենք 100 հազար թեստ: Այսինքն՝ թեստի արժեքը կազմում է 2.5 դոլար:
Հավելյալ ֆինանսավորում մենք չեն ստացել, այդ աշխատանքները կատարվում են տարեկան մեզ տրամադրվող գիտական հետազոտությունների բազային ծրագրի շրջանակներում:
Անգամ եթե այլ ծախսերն էլի իրար վրա ավելացնենք և հաշվարկենք, արժեքը 2 դոլար 75 ցենտից չի անցնի: Ինչ վերաբերում է 500 հազարին, որի մասին հայտարարվել է, ապա այո, մենք էս պահին օգտագործել ենք այդ 500 հազարի մի մասը:
Այսինքն՝ եթե կարիք լինի, 100-120 հազար թեստ ևս մենք կկարողանանք ապահովել այդ գումարով»,- ասել է Առաքելյանը՝ հավելելով, որ շուկայի՝ իրենց կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ մեկ թեստի միջին արժեքը Հայաստանից դուրս մոտավորապես 10 դոլար է:
![]()
![]()