«Այսօրվանից մեկնարկում են ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը․..». Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին, որոնց մեկնարկը տրվելու է այսօրվանից։

Ծրագրերի մի մասը վերաբերում է երեխայի խնամքին, մյուս մասը՝ ծննդյան միանվագ օգնությանը և երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային կամ բնակարանային ծրագրերին։

«Այս ծրագրերը միտված են ավելի շատ ստեղծելու պայմաններ այն ընտանիքների համար, որոնք սոցիալական տարբեր խնդիրների կամ բնակարանային աջակցության բացակայության պայմաններում հապաղում են ընտանիք կազմել կամ երեխաներ ունենալ։

Քանի որ ժողովրդագրական իրավիճակի բարելավումը նաև մեզ համար խիստ կարևոր է ազգային անվտանգության առումով, ուստի կառավարությունը դեռևս 2019-ից նախաձեռնել է մի շարք ծրագրեր և դրանց մասին, բնականաբար, քննարկումներ ծավալել և հայտարարել է այդ ծրագրերի մասին։ Եվ այսօրվանից մեկնարկող այս ծրագրերը նաև այս նպատակն ունեն»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հուլիսի 1-ին մեկնարկում են ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը

Հուլիսի 1-ին մեկնարկում են ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը։ Դրանց մասին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով։📌 http://www.mlsa.am/?p=25873📌 http://www.mlsa.am/?p=256481. Այսօրվանից մեկնարկող հիպոտեքային վարկավորման ծրագրերի վերաբերյալ՝ https://bit.ly/2YLFatV2. Երեխայի ծննդյան միանվագ նպասի համար առցանց դիմում կարող եք լրացնել այս հղմամբ՝ https://bit.ly/3gfOWui3. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմում կարող եք լրացնել այս հղմամբ՝ https://bit.ly/2YLjAps

Posted by Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան on Wednesday, 1 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ