![]()
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Երևանի Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, բայց այդ աշխատանքներն արվում են գիշերային ժամերին՝ երթևեկության խնդիրներից խուսափելու համար:
«Կանխելով հարցը՝ ասեմ, որ ոչ բոլոր ճանշին ընկերությունները գիշերն աշխատելու հնարավորություն ունեն, բացի դրանից, ոչ բոլոր տեղերում է հարմար աշխատել գիշերը: Հատկապես բնակելի շենքերին մոտ հատվածներում կարող է խախտվել մարդկանց հանգիստը»,- նշված է գրառման մեջ:
![]()
![]()
![]()
![]()