Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսով հիվանդ 55-ամյա պացիենտը ցած է նետվել պատուհանից

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով, որ վերջինս հիվանդանոց ընդունվել էր հունիսի 29-ին:

Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ, և, վերջիններիս գնահատմամբ, ծանր վիճակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ