«Լուսավոր Հայաստան»-ը դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու խմբակցության մեկ մանդատը

«Գրությամբ դիմել ենք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը»,- ֆեյսբուքյան գրառում է արել խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Նա նաև ավելացրել է.

«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը»։

Պատգամավորը նշել է, որ ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին կտեղեկացնեն հավելյալ:

Գրությամբ դիմել ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ…

Posted by Ani Samsonyan on Monday, 29 June 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ