![]()
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրել է, որ ցանկանում է ոգևորող ու անսահման մոտիվացիա հաղորդող լուրերով կիսվել բոլորի հետ.
«ՀՀ կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված շուրջ 105 սուբվենցիոն ծրագրերից` 104-ը (միայն մեկ ծրագրի նախագծային փաթեթները չստացվեց ժամանակին ներկայացնել` նախագծող ընկերության անբարեխիղճ մոտեցման հետևանքով, ինչի արդյունքում վերջինիս նկատմամբ դատական գործընթացներ են մեկնարկել):
Ըստ այդմ` Կոտայքում 2020-ի պետական բյուջեի համաֆինանսավորմամբ իրականացվելու են 104 սուբվենցիոն ծրագրեր` 6.7 մլրդ ՀՀԴ ընդհանուր բյուջեով: 6.7 միլիարդից` 3.6 մլրդ ՀՀԴ-ն համայնքների համաֆինանսավորման չափն է, մոտ 3 միլիարդը` պետական ֆինանսավորման մասը, իսկ 84,5 մլն ՀՀԴ-ն` առանձին ներդրողների և մասնավորների համաֆինանսավորումն է: Եվ հատկանշականն այս ամենում այն է, որ 2019թ. Կոտայքում իրականացված 52 սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ 2020 թվականին եկան հաջորդելու ուղիղ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ` 104 հաստատված ծրագրեր:
Եվ էլ ավելի խոսուն է ֆինանսական բաղադրիչը. 2019թ. Կոտայքում իրականացված և դեռևս շարունակվող 52 ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2.048 մլրդ ՀՀԴ, իսկ 2020-ի 104 ծրագրերի համընդհանուր նախահաշվային բյուջեն ավելի քան ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ է` շուրջ 6.7 միլիարդ ՀՀԴ»,- գրել է մարզպետը:
![]()