Ադրբեջանում դիմակ չկրելու համար տուգանքը կդառնա մինչև 470 դոլար

Ադրբեջանում կորոնավիրուսային իրավիճակը բարդացել է, և հարևան երկրի իշխանությունները նախատեսում են ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել մարդկանց կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադրելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկրի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ վարակումների թվի մեծացումը կապված է հենց մարդկանց կողմից կանոնները չպահպանելու հետ։ Դրա համար խորհրդարանը ընդունելու է նախագիծ` դիմակ չկրելու համար տուգանքը բազմապատկելու համար։

Եթե հիմա այդպիսի արարքի համար, կախված իրավիճակից ու խախտումն անողի կարգավիճակից, կարող են տուգանել մինչև 118 դոլարին համարժեք գումարով, ապա փոփոխություններից հետո տուգանքը կհասնի մինչև 470 դոլարի։ Ավելին, այս նախագիծը Ադրբեջանի խորհրդարանում մտադիր են ընդունել հապճեպ կարգով` մեկ ընթերցումով։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում հաստատված վարակումների քանակը 16 հազարից ավելի է։ Մահվան դեպքերը գրեթե 200 է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ