Չինաստանը մեկուսացրել է 400.000 հոգու կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով

Չինաստանը խիստ կարանտինային ռեժիմ է սահմանել Հեբեյ Նահանգի Անսին շրջանում, որը գտնվում է Պեկինից 150 կմ հեռավորության վրա: BBC-ի փոխանցմամբ՝ չինական լրատվամիջոցները հաղորդել են վերջին օրերին Անսինում կորոնավիրուսի 18 նոր դեպքի մասին։

Գավառի 400 հազար բնակիչները պարտավոր են մեկուսանալ տանը։ Տնից դուրս գալ կարող են միայն կենսական նշանակություն ունեցող ոլորտների աշխատողները, ինչպես նաև յուրաքանչյուր ընտանիքից 1 հոգի՝ գնումներ կատարելու։ Բացի այդ, Չինաստանի այլ շրջաններից ոչ ոք չի կարող մտնել գավառ։ Կանոնները խախտողները կպատժվեն ոստիկանության կողմից։

Անսինն այնքան խիտ բնակեցված չէ, որքան Չինաստանի այլ գավառները, ուստի առողջապահության մասնագետները լավատես են, որ կորոնավիրուսի տարածումը հնարավոր է կանխել։

Միևնույն ժամանակ, Պեկինում վարակման 14 նոր դեպք է արձանագրվել։ Հունիսի կեսին Պեկինի մեծածախ շուկաներից մեկում կորոնավիրուսի նոր ալիքի բռնկումից հետո Չինաստանի մայրաքաղաքում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 311-ի։

Պեկինի մի շարք շրջաններում կրկին սահմանափակումներ են մտցվել, զանգվածային թեստավորում է սկսվել։

Մինչև այս վերջին բռնկումը Պեկինում 57 օր կորոնավիրուսով տեղական վարակման դեպք չէր գրանցվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ