![]()
Չի կարող այս Երկրագնդի վրա լինել մեկ արարած, որ կարող է ասել, որ ես, կրկնում եմ, տվյալ դեպքում՝ ես, ձայն եմ ակնկալել և դրա դիմաց ինչ-որ բան է ստացել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Նաիրա Զոհրաբյանը:
«Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ եղել են գյուղեր, որտեղ ես ստացել եմ զրո ձայն: Անգամ ԲՀԿ-ի կողմից հանձնաժողովում ներկայացված ներկայացուցիչն ինձ չի քվեարկել: Երբ ես նրան ներկայացրել եմ հանձնաժողով, չեմ ասել, թե ուզում եմ, որ ինձ քվեարկեն:
Ինձ համար նվաստացուցիչ կլիներ, եթե ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում ես ուզեք-չուզեք համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար գումարի, բոմբոներկայի կամ պեպսի-կոլայի դիմաց»,- ասել է Զոհրաբյանը:
![]()