Նկարում պատկերված է արդեն մի քանի ամիս հատուկ պաշտպանիչ միջոցներ և անընդմեջ ձեռնոց կրող բուժաշխատողներից մեկի ձեռքը

Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Նկարում պատկերված է արդեն մի քանի ամիս հատուկ պաշտպանիչ միջոցներ և անընդմեջ ձեռնոց կրող բուժաշխատողներից մեկի ձեռքը:

Շատերի մոտեցումը` թե ոնց էլ լինի բոլորս էլ վարակվելու ենք, առնվազն անխղճություն է բուժաշխատողների նկատմամբ: Խնայեք մեր բուժաշխատողներին, նրանք բացի կորոնավիրուսի դեմ պայքարից դեռ շատ կյանքեր ունեն փրկելու:

Սոցիալական պատասխանատվությունը միակողմանի չի՛ լինում հարգելիներս»։

Հիշեցնենք, որ Հայասանում հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 24645 դեպք, որոնցից 13116-ն` առողջացած, 426-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10964 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 109173 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 736 նոր դեպք և 205 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 139 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ