Չինաստանը հայտարարել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հաջող փորձարկման մասին

Չինական China National Biotec Group (CNBG) ընկերությունը, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակում, հայտարարել է մարդկանց մոտ պատվաստանյութի հաջող փորձարկման մասին: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Նշվում է, որ փորձարկված երկու պատվաստանյութերն անմիջապես ցույց են տվել դրական արդյունք: Ըստ նախնական տվյալների, CNBG-ի պեկինյան մասնաճյուղի պատվաստանյութը նպաստել է COVID-19 հակամարմինների անվտանգ արտադրությանը բոլոր 1,120 առողջ մարդկանց մոտ:

Հաղորդվում է նաև ընկերության Յուհանի մասնաճյուղում կատարված պատվաստանյութի հաջող փորձարկման մասին: CNBG-ն հայտարարել է, որ ստացել է պատվաստանյութերի փորձարկման վերջին փուլը Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացնելու թույլտվություն: Թե ինչ պատվաստանյութերի մասին է խոսքը, ընկերությունը չի հստակեցրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ