Վիճակը չի փոխվում․ սա բակ է, որտեղ մի քանի օր առաջ կորոնավիրուսից մահվան դեպք էր գրանցվել…

Վիճակը չի փոխվում։ Մինչ կառավարության անդամները կոչ են անում, խնդրում, հորդորում տանից դուրս չգալ, նվազագույնի հասցնել շփումները, երևանյան բակերը շարունակում են իրենց բնականոն ընթացքով ապրել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

«Օրական 700 վարակվածն ու արդեն 500-ն անցած մահվան դեպքերի պայմաններում, մեր հանրությունը շարունակում է խորը թմբիրի մեջ մնալ:

Ի դեպ, սա բակ է, որտեղ մի քանի օր առաջ Կորոնավիրուսից մահվան դեպք էր գրանցվել:

Գրելս էլ չի գալիս, բայց ինչ արած…»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայասանում հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 24645 դեպք, որոնցից 13116-ն` առողջացած, 426-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10964 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 109173 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 736 նոր դեպք և 205 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 139 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ