![]()
Մոսկվայի բնակիչը դանակով զինված մտել է խանութներից մեկը, սակայն վաճառողի հետ խոսելուց հետո գրկել է նրան, ներողություն խնդրել և հեռացել:
Չկայացած թալանի մասին տղամարդու հարցաքննության տեսանյութը հայտնվել է Telegram ալիքում:
Ոստիկաններին տղամարդը պատմել է, որ պարտքերի մեջ խրված է՝ ունի վարկեր, վիճել է կնոջ և ծնողների հետ, որոշել է խանութ թալանել, որպեսզի պարտքերը փակի:
«Ընդհանուր առմամբ ինձ պետք է 300-400 հազար ռուբլի: Խանութում կարծես ուղեղս տեղն ընկավ, մտածեցի՝ այս ինչ եմ անում»,- պատմել է տղամարդը:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում
![]()