![]()
Հանրակրթության բովանդակության և ուսուցիչների խրախուսման համակարգի բարեփոխումների վերաբերյալ հեռավար քննարկում է այսօր տեղի ունեցել:
Քննարկմանը ներկա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ, ուսումնասիրելով առկա իրավիճակը, համոզվել են, որ համակարգը պատրաստ է փոփոխություններին: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ նախատեսվող նոր չափորոշիչները ճկունության տեղ են թողնելու դպրոցներին՝ կազմելու դասացուցակները: Այսկերպ մեծանալու է դպրոցների և ուսուցիչների ազատությունն ու ինքնավարությունը:
«Հանրակրթական պետական չափորոշիչն այն վերջնարդյունքների համախմբումն է, թե մենք ինչ քաղաքացի ենք ուզում տեսնել դպրոցն ավարտելիս: Այն բարեփոխումները, որ հիմա իրականացվում են, առաջիկա 20-30 տարիների մեր կրթական զարգացումն են կանխորոշում»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ դպրոցի նկատմամբ այսուհետ պահանջ է դրվելու ոչ թե պարզապես գիտելիք փոխանցել, այլ սովորողների մոտ ձևավորել կարողունակություններ, կիրառել դրանք ու պատշաճ արձագանքել տարբեր անորոշություններին:
![]()