![]()
Երեկ` հունիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Վարդենիսում: Այս մասին NEWS.am-ին հայտնել ենՈստիկանության լրատվական վարչությունից:
«Հունիսի 28-ին՝ ժ.00.05-ին, Գեղարքունիքի մարզի կայազորային հոսպիտալից հաղորդում է ստացվել, «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1995 թ.ծնված քաղաքացի:
Պարզվել է, որ հունիսի 27-ին ժ.23.35-ի սահմաններում անհայտ անձն ինքնաձիգից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ մարմնի տարբեր մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ:Ստացած մարմնական վնասվածքներից, նույն օրը ժ. 04.00-ի սահմաններում, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն»,- հայտնել են ոստիկանությունից։
![]()