Covid-19-ը կարող է պահպանվել քաղցրահամ ջրում գրեթե 1 ամիս. գիտնականներ


Բրիտանացի և լեհ վարակաբաններն ուսումնասիրել են կորոնավիրուսի վարքը ջրում հայտնվելու ժամանակ և պարզել են, որ գետերում և լճերում վիրուսի մասնիկները կարող են պահպանվել մինչև 25 օր։

Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այդ ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են MedRxiv գիտական գրադարանում։

«Բնական ջրամբարները կարող են նոր կորոնավիրուսի համար ծառայել որպես ռեզերվուար և տարածման ուղի։ Շատ երկրներում դրանք իրենցից առողջության համար իրական վտանգ չեն ներկայացնում», – գրել են գիտնականները՝ նշելով, որ ջրում վիրուսի պահպանման պայման է հանդիսանում ցածր ջերմաստիճանը։

Գիտնականները նախազգուշացնում են, որ եթե վերջերս տեղի է ունեցել կոյուղաջրերի արտահոսք, ապա «մարդկանց և կենդանիների շփումը գետի և լճի ջրերի հետ հարկավոր է նվազագույնի հասցնել»։

Մասնագետներն ուսումնասիրել են ներկայումս կորոնավիրուսի տարածվածության առումով բարձր ցուցանիշ ունեցող 20 երկրների քաղցրահամ ջրերում վիրուսի հնարավոր քանակությունը։

Այսպիսով, նրանք որոշել են, որ այդ առումով ամենախոցելի պետություններն են Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Մարոկկոն։

Միևնույն ժամանակ գիտնականները նշել են, որ ջրային ռեսուրսների միջոցով վարակման ավելի քիչ վտանգ կա Կանադայում, Ռուսաստանում, Ինդոնեզիայում, Վենեսուելայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, քանի որ այդ երկրներում բնակչության խտությունը մեծ չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ