![]()
Քաղաքական գործիչ , կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ներկայացրել է հետաքրքիր փաստեր , որ Կիլիկիայում կնոջ իրավունքները պաշտպանող օրենքներ էին ամրագրված եղել դեռեւս 13-րդ դարում, իսկ Եվրոպայում նման օրենք ընդունվեց միայն 18-րդ դարում․
«Հայոց իրավական մտքի միջնադարյան գլուխգործոցն է 13-րդ դարի “Դատաստանագիրքը”, որը Մխիթար Գոշը ստեղծեց Կիլիկիայի հայոց թագավորության համար, եւրոպական քաղաքակրթության լավագույն օրինակներով։
Սակայն հայոց օրենսդրությունը նկատելիորեն առաջ էր անցել եվրոպականից, քանի որ Գոշի ստեղծած համակարգը օրինականացվեց Կիլիկիայում, մինչդեռ եվրոպական միջնադարյան պետություններում նման դրույթները դեռ երկար մնացին փիլիսոփաների բարի ցանկություն։
Մասնավորաես, հայոց Կիլիկիայում կնոջ իրավունքները պաշտպանող օրենքներ էին ամրագրված դեռեւս 13-րդ դարում, օրինակ կինը իրավունք ուներ բաժանվել իր ամուսնուց, եթե վերջինս նրա հանդեպ բռնություն է գործադրում, իսկ Եվրոպայում նման օրենք ընդունվեց միայն18-րդ դարում։
Հայաստանը Եվրոպա է եւ վե՜րջ։»
![]()
![]()