![]()
«Պարզ է, որ նպատակը Հայաստան-Սփյուռք կապը խզելն է…»,- այս մասին իր ֆեյսբույան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի տեսաուղերձի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։ Գրառամն մեջ ասվում է.
Փեսա Միշիկի խոսքերով՝
* Գլենդելի մեր հայրենակիցն իրավունք չունի ասելու, թե մեր որ նախարարն է լավ կամ վատ։
* Բրյուսելի մեր հայրենակիցն իրավունք չունի ասելու, թե մենք ռուսների հետ լավ լինենք, թե վատ։
* ԱՄՆ-ի մեր հայրենակիցներն իրավունք չունեն ասելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաաստանի առողջապահական համակարգը։
* Ռոստովում խանութ աշխատացնող մեր հայրենակիցը չի կարող ասել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը
Մի խոսքով, արտերկրում ապրող մեր հայրենակիցներն իրավունք չունեն ասելու, թե ինչպիսին են ուզում տեսնեն իրենց հայրենիքը։
Պարզ է, որ նպատակը Հայաստան-Սփյուռք կապը խզելն է։
Հիմա 2 հարց։
* Եթե արտերկրում ապրող մեր հայրենակիցներն անգամ իրավունք չունեն իրենց կարծիքը հայտնել, թե ինչպիսին են ուզում տեսնել իրենց հայրենիքը, ապա նույն խոհանոցային փեսայի մերժվածը աներ-հայրիկն ամեն տարի ինչու էր միայն «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի միջոցով միլիոնավոր դոլարներ հավաքում արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից, հետո էլ զարտուղի ճանապարհներով հավաքված գումարի զգալի մասն իր բանդայով սեփականացնում։
Փող տալուց մեր հայրենակիցներն են, իսկ ընդամենը կարծիք հայտնելուց ո՞չ…
* Եթե Գլենդելի մեր հայրենակիցը իրավունք չունի ասելու, թե Երևանի որ քաղաքապետն է լավ կամ վատ, ապա խոհանուցում թաքնված ապօրինի հարստացման մեջ մեղադրվող փեսան ու՞մ շունն է, որ ասի ՀՀ վարչապետը լավն է, թե վատը…
![]()