![]()
Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է նա:
Այս պահի դրությամբ Գյումլումյանի վարույթում է գտնվում 3-4 գործ (այն գործերը, որոնցով Ալվինա Գյուլումյանը հանդիսանում է որպես զեկուցող դատավոր):
Հարցին, թե ի՞նչ կլինի այդ գործերի ճակատագիրը և կա՞ արդյոք համապատասխան ընթացակարգ, եթե, այդուհանդերձ, ի հեճուկս Սահմանադրության՝ դադարեցվեն, Ալվինա Գյուլումյանը պատասխանել է, որ ոչ մի կարգավորում չկա և ենթադրվում է, որ ՍԴ նախագահը կամ նախագահի լիազորությունները կատարողը դրանք կվերամակագրի։
![]()