Ադրբեջանում կալանավորվել է առաջին հանրապետության հիմնադրի նկարով դիմակ կրող ակտիվիստը

Սումգաիթի քաղաքային դատարանն ակտիվիստ Ջավիդ Մամեդզադեին ոստիկանության պահանջներին և կարանտինային սահմանափակումներին չենթարկվելու համար այսօր դատապարտել է տասնօրյա կալանքի է։

Ակտիվիստի հարզատները, սակայն, պնդում են, որ Մամեդզադեն ձերբակալվել է Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ էմին Ռասուլզադեի պատկերով դիմակ կրելու համար։ Ոստիկանության ներկայացուցիչները հերքել են այդ պնդումը:

«Միկրոբներով լի կտորի վրա Ռասուլզադեի նկարի զետեղումը արդյո՞ք անագրանք չէ պատմական գործչի հանդեպ», — «Թուրան» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ