Քաջարանի բժշկական կենտրոնում ականատես ենք եղել հազվադեպ հանդիպող կլինիկական դեպքի

Հարգելի հետևորդնե՛ր… 📣
Օրերս Քաջարանի բժշկական կենտրոնում ականատես ենք եղել հազվադեպ հանդիպող կլինիկական դեպքի։

Բժշկական կենտրոն էր դիմել 89-ամյա տղամարդ՝ գանգատվելով հետկրծոսկրային շրջանում ցավերից։ Ունեցել է կլման ակտի խանգարում, կոշտ սննդի և հեղուկի անանցանելիություն (disfagia): Պացիենտի մոտ առկա էր սրտխառնոց, փսխումներ, ակտիվ թքարտադրություն և շնչառության դժվարացում (hypersalivation)։

Բժիշկ Տ․ Ավետիսյանի կողմից կատարվել է ստամոքսի էնդոսկոպիկ հետազոտություն և ախտորոշվել է կերակրափողի լրիվ անանցանելիություն։ Կերակրափողում առկա էր մոտ 5 սմ տրամագծով օտար մարմին (մսագունդ), որը խցանում էր կերակրափողի լուսանցքը։

40 րոպե քրտնաջան աշխատանքի արդյունքում բժիշկ Ավետիսյանի շնորհիվ հեռացվել է օտար մարմինը։
Պացիենտը չի հոսպիտալացվել և մեկ ժամ բժիշկների հսկողության տակ գտնվելուց հետո գնացել է տուն։

Հարգելի հետևորդնե՛ր… 📣Օրերս Քաջարանի բժշկական կենտրոնում ականատես ենք եղել հազվադեպ հանդիպող կլինիկական…

Posted by Քաջարանի Բժշկական Կենտրոն on Friday, 26 June 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ