![]()
«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանին հրավիրել են ԱԱԾ: Այս մասին հայտնեց Հակոբյանը` հավելելով որ ինքն անպայման 14:00-ին ներկայանալու է ԱԱԾ:
Ըստ Հակոբյանի ԱԱԾ հրավիրելու պատճառը երեկ ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ իր ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։
Նա երեկ նաեւ ասել էր, որ պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում:
ՈւՂԻՂ. Ռուբեն Հակոբյանը ԱԱԾ-ում է
ՈւՂԻՂ. Ռուբեն Հակոբյանը ԱԱԾ-ում է
Posted by NEWS.am on Saturday, 27 June 2020
![]()