![]()
Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը հուզիչ գրառում է արել դերասան Գևոյի մահվան կապակցությամբ․
«Իմ, ձեր մանկությունը, ինձ հորքուրի գանձ անվանած վառ անհատականությունը… Ափսոս Գևո ջան, Հանգչիր խաղաղությամբ տաղանդավոր ավագ ընկեր»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Գևորգ Դոդոզյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Գևո: Ցավալի լուրը հաստատեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը:
Դերասանը մահացել է հիվանդանոցում, մահվան պատճառ դարձել է բրոնխիալ ասթման: Հարցին՝ արդյոք դերասանի մոտ հայտնաբերվել է նաև կորոնավիրուս, որը բարդացրել է քրոնիկ հիվանդության ընթացքը, Անի Ներսիսյանը պատասխանեց.
«Կորոնավիրուս չի եղել, ուղղակի երկար տարիներ տառապում էր այս հիվանդությամբ»:
![]()
![]()