ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն ու կինը վարակվել են կորոնավիրուսով


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ու կինը՝ Կարինե Ազարյանը վարակվել են կորոնավիրուսով: Պատգամավորը պատմում է, թե ընթացքը փոքր ինչ ծանր է, սակայն անհրաժեշտ բուժում ստանում են:

Հավելենք, որ նրա կինն օրեր առաջ առողջապահության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ «նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար»։

Հավելենք, որ իշխող խմբակցության կազմում արդեն դրական էին Քրիստինե Պողոսյանի, Վիկտոր Ենգիբարյանի եւ Ծովինար Վարդանյանի թեստերի պատասխանները, իսկ ԲՀԿ-ից էլ վարակված են Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը, Վահե Էնֆիաջյանը:

Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ը` առողջացած, 410-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 105046 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 759 նոր դեպք և 814 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ