Քոչարյանն ու Կարեն Կարապետյանն են հանդիպել

Ինչպես հավաստիացնում են մեզ հասած տեղեկությունները` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո հանդիպում է կայացել նրա և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի միջև:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կայացրեց հունիսի 18-ին, երկու օր անց հաղորդվեց, որ նախկին նախագահը վերադարձել է տուն:

Ավելի վաղ մամուլում հրապարակվել է, որ Ռոբերտ Քոչարյանն ազատվելուց հետո հանդիպել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Հունիսի 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացրեցին, որ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ