«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված երեխաներ եւ դայակներ կան

Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված 9 երեխա եւ 6 դայակ կա։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«64 հոգի էր թեստավորվել, դրական եղել է 15-ի մոտ։ Ինը երեխա եւ վեց դայակ։ Բոլորի վիճակը լավ է։ Երեխաները մանկատանն են բուժում ստանում, իսկ դայակներն՝ իրենց տներում»,- ասաց մամլո խոսնակը։

Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ը` առողջացած, 410-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 105046 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 759 նոր դեպք և 814 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ