Բիլ Գեյթսի կարծիքով՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութը կարող է արդյունավետ չլինել վիրուսի փոխանցման դեմ պատնեշի դերում

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է այդքան էլ արդյունավետ չլինել վիրուսի տարածման դեմ պատնեշի դերում։

Գեյթսի խոսքերով՝ պատվաստանյութի ստեղծման ժամանակ գիտնականները երկու գործոնի վրա են կենտրոնանում՝ պատվաստվող մարդու մոտ հիվանդանալու կանխարգելում և նրանից այլ մարդկանց կորոնավիրուսի փոխանցման կանխարգելում։

Գեյթսը նշել է, որ չկա երաշխիք, որ պատվաստանյութը վիրուսի փոխանցման դեմ իդեալական պատնեշ կդառնա։

Միևնույն ժամանակ, նա բարձր է գնահատել հիվանդության նկատմամբ մարդու օրգանիզմի իմունային պատասխանի արդյունավետությունը։

Գեյթսի կարծիքով՝ ստեղծված իմունիտետը պաշտպանում է կրկնակի հիվանդանալու վտանգից առնվազն 1 տարի։

Բացի դրանից՝ Microsoft-ի հիմնադիրը համաձայնել է ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիի կանխատեսման հետ, համաձայն որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի 2020թ վերջին կամ 2021թ. սկզբին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ