IPhone 11 սմարթֆոններով լի բեռնատար է այրվել, այրվել է 20 000 հեռախոս

Չինաստանի Նանցզին քաղաքից ոչ հեռու տարբեր խանութներ iPhone 11 սմարթֆոններ մատակարարող բեռնատար է այրվել․ դրանում առկա գրեթե բոլոր հեռախոսներն այրվել են, գրում է kanobu.ru կայքը։

Քննիչների տեղեկություններով՝ գաջեթներով լի բեռնատարը կողաշրջվելուց հետո արգելափակել է ճանապարհի ձախակողմյան հատվածի երթևեկությունը։ Պատահարի հետևանքով այրվել է մոտ 20 000 սմարթֆոն։

Փաթեթներից ելնելով՝ դրանք հիմնականում սև և կանաչ գույնի iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max հեռախոսներ են եղել։ Պատահարի հետևանքով մարդկային զոհեր, բարեբախտաբար, չեն եղել։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և հայտնել, որ չվնասված հեռախոսներին ոչ ոք ձեռք չի տվել, քանի որ հայտնի է, որ անօրինական եղանակով ձեռք բերված հեռախոսներն արգելափակվում են արտադրող ընկերության կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ