![]()
ՌԴ առողջապահության նախարարությունը նոր դեղամիջոց է գրանցել դեղերի պետական գրանցամատյանում: «Արեպլիվիր» դեղամիջոցը հաստատվել է կորոնավիրուսի բուժման համար, գրում է РИА Новости-ն:
Միջազգային չարտոնագրված կամ խմբակային ու քիմիական անվանումը «Ֆավիպիրավիր» է, որն արտադրվում է «Պրոմեդ» ընկերության կողմից: Դեղամիջոցն օգտագործվում է միայն ստացիոնարի պայմաններում:
Կենդանիների վրա նախնական փորձարկումները ցույց են տվել, որ դեղամիջոցը ներգործում է վիրուսի վրա և ոչնչացնում այն 5-6 օրվա ընթացքում:
![]()