![]()
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովի բարձր ամբիոնից արեց սենսացիոն հայտարարություն, ըստ որի, խլել են Հայաստանի խոշորագույն հեռուստառադիոընկերություն, որի կազմի մեջ մտել են չորս հեռուստաաալիքներ, այդ թվում Հայաստանի վարկանիշով առաջին և ամենաազդեցիկ հեռուստատեսությունը, «Արմենիան», «CNN» միջազգային ալիքը, «Euronews» միջազգային ալիքը, ինչպես նաև ռադոկայան, տպագրական տուն և այլ մի շարք ընկերություններ, այդ թվում շուրջ 15 հազար քառակուսի մետր տարածքով գերժամանակակից հեռուստակենտրոն, շենքեր շինություններ, տաղավարներ և այլն։
Ըստ էության, սա դառնում է Հայաստանի անկախության շրջանում սեփականության ամենախոշոր և ամենաաղմկահարույց հափշտակումը իր օրինական սեփականատիրոջից։ Խնդիրը էլ ավելի է բարդանում ի հայտ եկող մանրամասներից, երբ պարզվում է, որ 2006 թվականին այս կառույցին, որպես արևելյան Եվրոպայի լավագույն մեդիա կառույց գործընկերության առաջարկ է արել աշխարհի խոշորագույն մեիդան, համաշխարհային «NEWS CORPORATION»-ը, որը պետք է հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ աներ Հայաստանում, և պետական համակարգը արգելափակել է գործարքը, չթողնելով դա իրականացնել, իսկ Արմենիայի սեփականատերերը ենթարկվել են ուղիղ և արձանագրված սպառնալիքների և ահաբեկումների, ըստ որի իրենց ասվել է որ չեն կարող վաճառել իրենց իսկ սեփականությունը, դրդելով նրանց դա անել շատ շատ ավելի նվազ գնով և կոնկրետ մարդկանց, իսկ արդյունքում նրանք մինչ օրս այդպես ել մինչև վերջ չեն վճարվել իրենց սեփականության դիմաց։
Ըստ շրջանառվող լուրերի՝ սեփականությունը ձեռք են բերել ռուսաստանաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանը և իր գործընկեր Միքայել Մինասյանը, որը այդ ժամանակահատվածում եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա։ ՀՀ վարչապետի կողմից այս աղմկահարույց հայտարարությունը ոչ միայն դառնում է ՀՀ պատմության սեփականության ամենախոշոր հափշտակումը, այլև ըստ էության միջազգային մակարդակի սկանդալ, քանի որ իրադրություններում ընդգրկվում են միջազգային ամենախոշոր մեդիա կազմակերպություններ և իրավիճակը ամենայն հավանականությամբ դուրս է գալու նեղհայաստանյան իրավական շրջանակներից։
Փորձերը այս պահին կապվել գործող անձերի հետ ապարդյուն էին, չնայած որ հետաքրքիր կլիներ իմանալ ինչ է այս մասին կարծում գոնե թե իրեն «անկախ և հաջողված» բիզնեսմեն համարող Արթուր Ջանիբեկյանը, ով ամենայն հավանականությամբ արդեն ոչ միայն Հայաստանյան, այլ միջազգային բեմահարթակներում պետք է կարողանա պատասխան տալ իր դերակատարության մասին այս ըստ էության պետական մակարդակով իրականացված հափշտակության վերաբերյալ։ Մենք կշարունակենք փորձել կապ հաստատել սեփականատերերի և գործում ընդգրկված բոլոր կողմերի հետ ստանալու համար պաշտոնական տեղեկատվություն և մեկնաբանություններ։
![]()
![]()