Սոնա Աղեկյանը բերման ենթարկվեց Սահմանադրական դատարանի բակից…

Ոստիկանները Սահմանադրական դատարանի մոտից բերման ենթարկեցին Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին։

Աղեկյանը դիմակ չէր կրում: Լրագողների հետ զրույցում հայտնեց, որ չի պատրաստվում դիմակ կրել և անձնագիր պահել։

Ոստիկանության աշխատակիցն ասաց՝ քանի որ անձնագիր չկա, հնարավոր չէ արձանագրություն կազմել, ուստի նրան բերման ենթարկեցին ոստիկանության բաժին։

Հիշեցնենք, որ Սահմանադրական վերջին փոփոխությունները հակասահմանադրական համարող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղեկացրել է, որ խմբակցության իր գործընկերներից բացի, միացել է նաև անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Լուսավոր Հայաստանն» ավելի վաղ հայտնել էր, որ այս պահին չի միանա Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը, կդիմեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո։ Իսկ առանց «Լուսավոր Հայաստանի» առնվազն երկու պատգամավորի ստորագրության ԲՀԿ-ն չի կարող սահմանադրական փոփոխությունները վիճարկել բարձր դատարան։

Սահմանադրական դատարանը, նկատենք, դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու համար 15 օր ունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ