![]()
Flydubai ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթները։ Այս մասին հաղորդում են Հայկական ավիացիայից։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Flydubai -ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 15-ից կվերսկսվեն Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով կանոնավոր չվերթները։
Դեպի Դուբայ մեկնող օտարերկրյա զբոսաշրջիկների համար գործելու են հետևյալ կանոնները՝
- Ներբեռնել COVID-19 DXB հավելվածը և լրացնել անձնական տվյալները։
- Պարտադիր ունենալ առողջության ապահովագրություն։
- COVID-19-ի բացասական թեստը հաստատող փաստաթուղթ, որն արվել է մեկնելուց մինչև 96 ժամ առաջ։ Հակառակ դեպքում կթեստավորվեն օդանավակայանում։
- Բոլոր ժամանողները կանցնեն ջերմային ստուգում։ կասկածելի նշաների առկայության դեպքում օդանավակայանը իրավունք ունի արգելել մուտքը երկիր և կրկնակի թեստավորում անցկացնել։
- Դրական պատասխանի դեպքում 14-օրյա մեկուսացումը պարտադիր է, որի բոլոր ծախսերը պետք է հոգա զբոսաշրջիկը»,- ասված է հաղորդագրության մեջ։
![]()