«Փաստորեն Կիմ Բալայանը և Գագիկ Հարությունյանը դեռևս ՍԴ անդամ են, բայց գաղտնի էին պահում». Վահագն Հովակիմյան


Փաստորեն Կիմ Բալայանը և Գագիկ Հարությունյանը դեռևս ՍԴ անդամ են, բայց գաղտնի էին պահում։

Այսպիսի ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը եւ հավելել.

«Սահմանադրության փոփոխություններով հստակ սահմանված են ՍԴ այն անդամ/դատավորները, որոնք շարունակելու են պաշտոնավարել: Եթե այս պարզ իրողությունը անտեսում ենք և, ինչպես ՍԴ չորս անդամներն են առաջարկում, առաջնորդվում ենք ՍԴ մասին օրենքի անցումային դրույթով, ապա նույն այն տրամաբանությամբ վերը բերված իրավիճակի հետ գործ ունենք, քանի որ Կիմ Բալայանի և Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրության ուժով են դադարել, մասնավորապես՝ պաշտոնավարման տարիքը լրանալու»։

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանի 4 անդամներն այսօր հայատարարություն էին տարածել, որում մասնավորապես նշվում է. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ