«Կորոնավիրուսի առաջնային օջախները բակերն են, շենքերն ու թաղամասերը…». վարչապետ Փաշինյան

«Մեր խնդիրները կարգապահության կանոնները պահելու մեջ են»,- կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում ձեռնարկված վարչական միջոցներին՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշեց, որ հունիսի 24-ին ավելի քան 1700 վարչական արձանագրություն է արձանագրվել, որից Երևանում արձանագրվել է շուրջ 930, բակերում դիմակ չկրելու մոտավորապես 400 վարչական արձանագրություն է գրանցվել:

Նրա խոսքով՝ կենսաթոշակ բաժանելու մասով խնդիր կա: Խնդիրներ կան նաև բակերում: Ասաց, որ ծառայությունն ավելի կուժեղացվի բակերում:

Վարչապետը ևս արձանագրեց, որ առաջնային օջախները բակերն են, շենքերն ու թաղամասերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ