Ծառուկյանը, Վանեցյանը և ՀՅԴ ԳՄ-ի ներկայացուցիչը հանդիպել են, քննարկել ներքաղաքական իրավիճակը

Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների նախագահների և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի ձեռնարկվող քայլերը

Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համատեղ աշխատանքային խմբի ընդունած որոշումների վերաբերյալ»,- ասված է ՀՅԴ-ի տարածած հաղորդագրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ