Կորոնավիրուսից մահվան քանի նոր դեպք է գրանցվել Հայաստանում

Հունիսի 25-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած, 397-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 102736 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 771 նոր դեպք և 538 առողջացած։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 131 է։

Թարմացվել է 25.06.2020թ․ ժամը 11։00-ին

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -22488
  • Առողջացածներ — 11335
  • Փաստացի բուժվողներ -10625
  • Ընդհանուր թեստեր — 102736
  • Մահվան ելքեր — 397
  • Մահվան ելքեր այլ պատճառով –131

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ