Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարեցներից քանիսի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարեցներից 22-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 4 դեպք էլ հաստատվել է աշխատակիցների մոտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«46-ը թեստավորվել են եւ 22-ի մոտ դրական արդյունք է եղել։ Թեստավորվել են 5 աշխատակից, որոնցից 4-ի մոտ եղել է դրական»,- ասաց մամլո խոսնակը։

Նա նշել է, որ տարեցներից ոչ ոք չի հոսպիտալացվել. «Իրենք անսիմպտոմ են, իրենց հոսպիտալացնելու խնդիր չի եղել։ Մեկուսացվել են հաստատության ներսում։ Չորս աշխատակիցները, որոնց մոտ սիմպտոմներ են ի հայտ եկել, նրանք հոսպիտալացվել են»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ