![]()
Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ – անուններ, հասցեներ և բջջային հեռախոսները։ Էս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Հ․Գ․ Ֆայլերը ինձանից մի ուզեք
Հ․Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, նախորդ արտահոսքին ավելացնելու բան չունեմ։
Նույն հաքերներն են։ Ենթադրում եմ, նույն ձևով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում։
Վուալյա, ինչպես ասում էր Հեյդար Ալիևը, փախնելով Կուբատլիից»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ադրբեջանցիները կորոնավիրուսով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներ էին հանրայնացրել։
![]()
![]()